Մանրամասների համար զանգահարեք +37411 62 17 76, +37411 62 17 14
հեռախոսահամարով կամ գրեք մեր էլ. հասցեին petbnakaran@minurban.am
Նորությունները էլ. հասցեով ստանալու համար կարող եք բաժանորդագրվել

2019-09-20

ԾԱՆՈՒՑՈՒՄ

Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Ադոնցի փողոցի N 6 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրի բնակարաններում շրջայց կատարելու վերաբերյալ

 

       Հարգելի՛ շահառուներ,

      

    Տեղեկացնում ենք, որ պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում առաջիկա երկու շաբաթվա ընթացքում շրջայց կկազմակերպվի Ադոնցի փողոցի N 6 հասցեում կառուցվող շենքային համալիրի բնակարաններում: Բնակարանների շահառուները (վերանորոգված և առանց վերանորոգման) հնարավորություն կստանան այցելեու իրենց բնակարաններ:

    Կառացապատող ընկերության կողմից նախապես բոլոր 294 շահառուների հետ կապ կհաստատվի:

    Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել բնակարանային ծրագրերի բաժին 011 621 776, 011 621 714 հեռախոսահամարներով:

 

 

    Հարգանքով՝

 

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

Կարդալ ավելին

2018-12-15

ԾԱՆՈՒՑՈՒՄ

 

      Հարգելի Ադոնց 6/2 հասցի շահառուներ.

       Տեղեկացնում ենք, որ պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում ՀՀ կառավարության 2016 թվականի  փետրվարի 25-ի N 182-Ն որոշմամբ սահմանված կարգով և ժամկետում կիրականացվեն Ադոնցի փողոցի N 6/2 հասցեում կառուցված շենքային համալիրի թվով 175 բնակարանի հանձնման-ընդունման աշխատանքները:

     Շահառուներին խնդրում ենք անձը հաստատող փաստաթղթերով (լիազորված անձի դեպքում նաև լիազորագրով)  ներկայանալ Ադոնցի փողոցի 6/2 հասցեում կառուցված շենքային համալիր.

 

                                            Սույն թվականի

Դեկտեմբերի 17-ից -21-ը      1-ին և 2-րդ մասնաշենքերի բնակարանների շահառուներ,

Դեկտեմբերի 24-ից -28-ը        3-րդ և 4-րդ մասնաշենքերի բնակարանների շահառուներ:

    Հանձնման–ընդունման վերաբերյալ լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել <<ՄԻԿՇԻՆ>>  ՍՊԸ:

Հեռախոս՝ 010 287630

    Կից ներկայացվում է նաև բնակարանների նախագծային մակերեսների և լիցենզավորված կազմակերպության կողմից կատարված չափագրության փաստացի տվյալները:

Կարդալ ավելին

2018-10-31

ԾԱՆՈՒՑՈՒՄ

Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Ադոնցի փողոցի NN 4 և 4/3 հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրների բնակարանների վիճակահանության վերաբերյալ

Հարգելի՛ մասնակից,

        Սույնով տեղեկացվում եք, որ Դուք ընդգրկվել եք պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Ադոնցի փողոցի NN 4 և 4/3 հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրների բնակարանների վիճակահանությանը մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակում:

       Վիճակահանությունը կմեկնարկի 2018 թվականի նոյեմբերի 2-ից՝ յուրաքանչյուր օր, ժամը 09:30-ից մինչև 18:00-ն, ՀՀ Կառավարական տուն 1 շենքի նիստերի մեծ դահլիճի 1-ին հարկի նախասրահում (մուտքը Մելիք-Ադամյան փողոց): Վիճահանությունը կշարունակվի հաջորդող օրացուցային օրերին՝ մինչև սահմանված թվով 265-րդ բնակարանի խաղարկությունը:

      Խնդրում ենք ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ բնակարանների վիճակահանության հերթականությունը կանխորոշված չէ և այն ընտրվելու է Սերվերի Ծրագրի կողմից ինքնուրույն: Հետևաբար, վիճակահանության ընթացքում Ձեր անուն, ազգանունը կարող է հնչել ցանկացած ժամանակ, և Ձեր ներկայությունը պարտադիր է 2018 թվականի նոյեմբերի 2-ից ժամը 09:30-ից սկսած:

   Համակարգը Ձեր կողմից ընտրած բնակարանների ցանկը տպելու հնարավորություն է թույլ տալիս:

      Յուրաքանչյուր բնակարանի վիճակահանության ժամանակ բարձրախոսով հնչելու է տվյալ բնակարանի նախագծային համարը և տվյալ բնակարանի վիճակահանությանը մասնակցող անձանց անուն, ազգանունը: Տվյալ բնակարանի խաղարկությանը ներկա չլինելու դեպքում վիճակահանությունը տեղի կունենա առանց Ձեր մասնակցության:

      Վիճակահանությանը անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով (անձնագիր/նույնականացման քարտ), իսկ լիազորված անձի դեպքում՝ նաև լիազորագրով:          

        

        Հարգանքով՝

    ՀՀ քաղաքաշինության կոմիտե

Կարդալ ավելին

2018-10-23

ԼԻԱԶՈՐԱԳԻՐ

Տրամադրվում է լիազորագրի տիպային ձև։

Կարդալ ավելին

2018-09-06

ՀՐԱՄԱՆ

Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Ադոնցի փողոցի NN 4 և 4/3 հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրներից բնակարան գնելու հավակնող ծառայողների ցուցակը հաստատելու, սերվերի տվյալների բանկ մուտք գործելու բանալի ստանալու եվ բնակարանների ընտրության վերջնաժամկետները սահմանելու մասին։

Կարդալ ավելին

2018-06-25

ՀՐԱՄԱՆ

Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Ադոնց փողոցի NN 4 և 4/3 հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրներից բնակարան գնելու ցանկություն ունեցող պետական ծառայողների կողմից ներկայացվող դիմում-հայտերի և գերատեսչությունների կողմից ներկայացվող գեչատեսչական տեղեկանքների ձևերի և դռանց ներկայացման ժամկետները սահմանելու մասին։

Կարդալ ավելին

2018-06-22

ՀՀ ԿԱՌԱՎ ԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ

21 դեկտեմբերի 2017 թվականի N 1734-Ն:

Կարդալ ավելին